211652_close_icon
views-count197416 դիտում article-date 19:38 23-09-2017

Ողբերգական դեպք Խարբերդի ամառանոցներում. 2 ժամից ավելի է փրկարարները որոնում են փլատակների տակ մնացած քաղաքացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում առաջացած փլուզման վայրում քաղաքացիների հետ որոնողական աշխատանքներ են կատարում` հայտնաբերելու համար փլատակների տակ մնացած քաղաքացուն: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության թիվ 41 և 44 հերթապահ խմբերը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Գարրի Արմաղանյանի գլխավորությամբ: Աշխատանքները տեղում ղեկավարում է փրկարար ծառայության փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը: Տեղում են նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեր Երևան քաղաքի քննչական վարչության, Շենգավիթի քննչական բաժնի հերթապահ խումբը` հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մովսիսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կատարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը: Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել: Օպերատիվորեն ժամանել է նաև դատական բժիշկը: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Կամո Արեյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանը, Շենգավիթի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ Մհեր Արզումանյանը: 21:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներին հաջողվեց հայտնաբերել դին և վերամբարձ կռունկի միջոցով նախ ճոպաններով հեռացրեցին պանելները, որից հետո զգուշությամբ, որպեսզի դին չվնասվի, նրա վրայից հեռացրեցին հողաշերտը: Գ. Շամշյանի տեղեկություններով[color=#EF2929] մահացածը Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Էդգար Վաչագանի Փետունցն[/color] էր: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 255+
255+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր