38641 դիտում
18:30 23-09-2017
Տարօրինակ դեպք Երևանում. 61-ամյա տղամարդը ոչ սթափ վիճակում եղբոր հրացանով կրակոցներ է արձակել իրենց տան շան վրա
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հնչած կրակոցների փաստով։
Ժամը 19։30-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի թիվ 9 տան բակում նույն հասցեի բնակիչ՝ 61-ամյա Տիգրան Մինասյանը իր մոտ եղած «Տոզ-34 28» տիպի 28 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ Տ. Մինասյանը ոչ սթափ վիճակում եղբոր Գագիկ Մինասյանի անունով հաշվառված հրացանից կրակել է իրենց սեփական շան վրա։
Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, որն առգրավել են և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1135 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1894 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1018 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ