6643 դիտում
10:02 23-09-2017
Ծառերի տակ 100-200 տոննա դեղձ կա թափված. գյուղացիներն ահազանգում են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջև են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել:
«Հիմա, ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված: Չի մթերվել, չենք կարողացել վաճառել, բերքահավաք էլ չենք արել ու սաղ դեղձը թափվել է: Ծառերի տակ ոտք դնելու տեղ չկա»,- «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Լենուղի գյուղի բնակիչները:
Միակ գործարանը, որը գյուղացիներից դեղձ է ընդունում «Նոյ»–ն է: Այն դեղձը գնում է կիլոգրամը 60 դրամով, բայց գյուղացին հնարավորություն չունի բերքը գործարան հասցնել: Այն ստիպված կիլոգրամը 40 դրամով վերավաճառողներին է տալիս, որպեսզի նրանք դեղձը գործարան հասցնեն:
«Միջնորդն ավելի շատ է աշխատում, քան դեղձատերը: Մի կիլոգրամը 40 դրամով ենք վաճառում: Մենակ բանվորին մի օրվա համար 5000 դրամ փող ենք տալիս: Ամեն այգում ամենաքիչը 3 բանվոր է պետք: Մարդ կա, որ ինքն է դեղձը գործարան տանում՝ 15000 դրամի էլ տեղափոխման համար մեքենային է վճարում»,– դժգոհեցին այգետերերը: «Փաստ»–ի տեղեկություններով, սակայն գործարանը գյուղացիներին տեղում չի վճարում: Գյուղացուց գնած բերքի դիմաց կվճարեն փետրվարին:
««Նոյն» էլ քմահաճ է, մի օր տանում է, 3 օր չի տանում»,– բողոքեց գյուղացին:
Գյուղացիները պատմեցին, որ 15 օր է՝ ինչ դադարեցվել է արտահանումը: Անհատ ձեռներեցները Լենուղի են եկել և դեղձ գնել: Վերջին օրերին, սակայն գնորդները հրաժարվել են գյուղացու հետ առևտուր անել:
«Չեք պատկերացնի՝ սկզբում ինչքան լավ էր: Նույնիսկ դաշտերի համար վիճում էին, թե ով որ դաշտը պետք է տանի, հետո կամաց-կամաց սաղ հետ քաշվեցին: Մի քանի օր առաջ եկան, ասեցին, որ Ռուսաստանում դեղձը չի ծախվում, չենք կարող տանել: Դաշտ կար, որ արդեն գինն էին պայմանավորվել, բայց թողեցին ու գնացին»,- փոխանցեց մեր զրուցակիցը:
Լենուղիում շուրջ 250 հեկտար դեղձի այգի կա, բերքի քանակից չեն դժգոհում: Համայնքում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլ բերքի որակը տուժել է:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6752 դիտում
15:57 07-07-2015
Թուրքիան փորձել է Ռուսաստան ներկրել 20 տոննա վարակված դեղձ
2213 դիտում
17:48 10-08-2015
Գողացել են մոտ 200 կգ դեղձ
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»