211652_close_icon
views-count6721 դիտում article-date 22:34 11-07-2024

Գողության դեպք՝ Արարատի մարզում․ գյուղացու այգուց գողացել են մոտ 100 կգ դեղձ․ ոստիկանները իրականացրել են «պճղովի դեղձ դառնաս» օպերացիան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արման Ջ․-ն և հայտնել, որ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել Քաղցրաշեն գյուղում գտնվող իր այգի և մեջը լցրել իր այգու միրգը ու հեռացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր մեկնած ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ, պարզել է, որ հունիսի 30-ին ժամը 02։00-ի սահմաններում 27-ամյա Բասո Մ․-ն իր կողմից շահագործվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Քաղցրաշեն-Նորաշեն ճանապարհին գտնվող Արման Ջ․-ին պատկանող դեղձենու այգուց փորձել է կատարել մոտ 200 կգ դեղձի գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը քանի որ նա բռնվել է գողությունը կատարելու պահին:

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բասո Մ․-ն հունիս 29-ին նշված դեղձենու այգուց կրկին անգամ գողացել է մոտ 100 կգ դեղձ, որը վաճառել է Հովտաշատ գյուղում գտնվող գյուղմթերքի շուկայում:

Ոստիկանների կողմից Բասո Մ․-ն ձերբակալվել և նշված ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր