211652_close_icon
views-count1163 դիտում article-date 20:56 22-09-2017

Հայաստանի և Սլովենիայի միջև ստորագրվել է միջկառավարական համաձայնագիր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին կատարած այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագիրը: Սլովենիայի Հանրապետության կողմից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Պետեր Գասպերիչը: Համաձայնագիրը նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացմանը, խթանել համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում՝ շուկայական տնտեսության շրջանակներում, հասնել ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը: Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների տարածքների միջև իրականացվող բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրման, իրենց երկրներով տարանցիկ և երրորդ երկիր կամ երրորդ երկրից կողմերից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից իրականացվող փոխադրումները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների [b]նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր