Իրանը նոր բալիստիկ հրթիռ է ցուցադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իրանցի մասնագետները նոր բալիստիկ հրթիռ են մշակել, որն ունակ է հաղթահարել մինչև 2000 կմ տարածություն։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ իրանական PressTV-ին հղումով։
Բացի այդ, նոր հրթիռը /Khorramshahr/ կարող են կրել միաժամանակ մի քանի մարտագլխիկ։
Հրթիռը ներկայացվել է Թեհրանում տեղի ունեցած զինվորական շքերթի ժամանակ, որին ներկա են եղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին և իրանական բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրա խոսքով՝ «ոչ մի երկիր» չի խանգարի Թեհրանին զարգացնել իր հրթիռային պոտենցիալը և պաշտպանական ծրագրերը: