Նախօրեին Իրանը հայտարարել է 2 նոր հրթիռների հաջող փորձարկման մասին: Հրթիռներն ունակ են խույս տալ հակաօդային պաշտպանական համակարգերի հետապնդումից:
«Մենք հաջողությամբ փորձարկեցինք նոր սերնդի առանձնացող գլխամասով բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև լազերով ուղղորդվող «օդ-ցամաք» դասի «Բինա» հրթիռը»,-նշել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը:
Նշենք, որ հրթիռների փորձարկումները նվիրված են եղել Իսլամական հեղափոխության 35-ամյակին: