Իրանը միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների:
Վերջիններիս պնդմամբ՝ Իրանի գործողությունները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 բանաձևերը: Փորձարկումներն անցկացվել են նոյեմբերի 21-ին՝ Պակիստանի հետ սահմանային Չաբահար քաղաքի մերձակայքում:
ՄԱԿ ԱԽ-ն 2010 թվականին ընդունած 1929 բանաձևով արգելել է Իրանին բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնել: Փաստաթուղթն ուժի մեջ է մնալու այնքան ժամանակ, մինչև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքն ամբողջությամբ իրագործվի: