211652_close_icon
views-count4363 դիտում article-date 23:18 21-09-2017

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17:03-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր