Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ՝ պարզվեց՝ վաստակավոր արտիստ եմ. Մկո
Դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է ստացել, ինչի կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ՝ պարզվեց՝ Վաստակավոր Արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար»,-գրել է դերասանը:
Նշենք, որ Անկախության տոնի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է քաղաքական, հասարակական ու մշակութային մի շարք գործիչների։