211652_close_icon
views-count3120 դիտում article-date 17:58 20-09-2017

Արցախյան կարգավորումը դոփում է տեղում, որովհետև Ադրբեջանը միջնորդ պետությունների հորդորներին դեմ է գործում. Շավարշ Քոչարյան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նշեց, որ բացի այն, որ մենք մեր արդար գիծը տանում ենք առաջ, նաև ընկալվում ենք որպես առաջամարտիկ՝ ընդհանուր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև Արցախի հարցի կարգավորման ընթացքին: «Կարգավորումը դոփում է տեղում 1 պատճառով. Ադրբեջանը գործում է միջազգային իրավունքի, միջնորդ պետությունների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հորդորներին և կոչերին դեմ, և 2016 թվականը հստակ ցույց տվեց Ադրբեջանի իրական դեմքը, այն, ինչ մենք վաղուց գիտեինք»: ԱԳ փոխնախարարը նշեց, որ Ադրբեջանի համար բանակցությունները, քննարկումները քող են ռազմական ուժ կուտակելու և իր կեղծիքը, քարոզչական պատերազմը շարունակելու համար:

Նմանատիպ նյութեր