211652_close_icon

Ադրբեջանը պետք է նախևառաջ ճանաչի ԼՂՀ անկախությունը. Շավարշ Քոչարյան

views-count3549 դիտում article-date 19:22 29-04-2016
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «News.am» գործակալության հարցին. [b]Հարց[/b]. Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման մասին հայտարարությունը: [b]Պատասխան[/b]. Հայկական կողմերը դեմ չեն փուլային կարգավորմանը, որի շրջանակներում Ադրբեջանը նախեւառաջ ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, վերադարձնելու է իր կողմից ԼՂ օկուպացված տարածքները եւ բանակցություններ է սկսելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանների հստակեցման շուրջ:

Նմանատիպ նյութեր