Մինսկում մեկնարկել է Դոնբասի հարցով եռակողմ կոնտակտային խմբի նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցով կոնտակտային խմբի նիստը։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հայտնել է մինսկյան բանակցություններում Ուկրաինայի ներկայացուցիչ Լեոնիդ Կուչմայի մամուլի քարտուղարը Դարյա Օիլֆերը։
Գրառումը նա արել է իր ֆեյսբուքյան էջում։
Այսօր ավելի վաղ Մինսկում կայացել է նաև հակամարտության կարգավորման հարցով քաղաքական, տնտեսական, անվտանգության և հումանիտար հարցերով 4 աշխատանքային ենթախմբերի հանդիպումը։