Դոնեցկը հայտարարել է Դոնբասի հարցով եռակողմ բանակցությունները հաջորդ շաբաթ շարունակելու մասին
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ուժային հարցերով փոխվարչապետ Ռավիլ Խալիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում ուժային հարցերով Ուկրաինա-Ռուսաստան-ԵԱՀԿ եռակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, տեղեկացնում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը հայտարարել էր, որ բանակցող կողմերը սահմանագծման հարցում ամբողջական համաձայնության են եկել և տարաձայնություններ մնում են Մարիուպոլի, Դոնեցկի, Դեբալցևոյի և Շչաստիեի շուրջ: