8366 դիտում
14:15 20-09-2017
Արմեն Հարությունյանի հրամաններով հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 26-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ:
Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. «Սա մեր ժողովրդի համար ամենակարևոր և սիրելի տոնն է: Անկախությունը հեշտ չի տրվել մեզ: Հայ ժողովուրդն անցել է մաքառումների և պայքարի դժվարին ճանապարհով՝ վաստակելով իր այդքան փափագած անկախությունը: Մենք՝ հարկադիր կատարողներս՝ որպես սպա, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր ենք պահպանել և խորացնել անկախության գաղափարը»:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության թվով 74 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը նախորդել է 10 նորանշանակ հարկադիր կատարողների երդման ու ծառայողական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
3394 դիտում
21:46 20-09-2016
Անկախության 25-ամյակի առթիվ հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների
2765 դիտում
18:54 02-06-2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2036 դիտում
21:18 11-04-2016
Ըստ հաղորդման՝ Ավան և Նոր Նորք բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
Այս բաժնից
913 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
790 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1516 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում