2012 դիտում
21:18 11-04-2016
Ըստ հաղորդման՝ Ավան և Նոր Նորք բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
Քաղաքացի Անուշ Պ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Անուշ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողի կողմից համապատասխանաբար 2015թ. սեպտեմբերի 17-ին և հոկտեմբերի 06-ին հարուցվել են կատարողական վարույթներ և արգելանք է դրվել իր գույքի և դրամական միջոցների, ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ բնակարանում գտնվող գույքի վրա: Համապատասխան կատարողական գործողություններ կատարելուց հետո, 2015թ նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել կատարողական վարույթներն ավարտելու մասին:
ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի աշխատակիցներն, առանց կատարողական վարույթները վերսկսելու և առանց իրեն ծանուցելու, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, 2016թ. հունվարի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, այցելել են իր բնակարան, այնտեղ գտնվող հարևանից տեղեկանալով իր՝ բնակարանից բացակայության մասին, այնուհանդերձ, մտել են ներս և փորձել ապօրինի կատարողական գործողություններ կատարել, սակայն հարևանի պահանջով գործողություն չեն կատարել և արձանագրություն կազմելով՝ հեռացել են:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1618 դիտում
13:16 02-05-2016
ՀՔԾ. Ըստ հաղորդման՝ դատական ակտերի հարկադիր կատարողը չարաշահել է լիազորությունները
932 դիտում
15:46 29-02-2016
Ըստ հաղորդման՝ հարկադիր կատարողն անցել է պաշտոնեական լիազորությունները
Այս բաժնից
1312 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
892 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար