3397 դիտում
21:46 20-09-2016
Անկախության 25-ամյակի առթիվ հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով Ծառայության մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար արժանացել են խրախուսանքների և պարգևների: Ծառայության ղեկավարը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի առթիվ՝ մաղթելով հաստատակամություն, նվիրվածություն, ուժ ու եռանդ պետականության ամրապնդման գործում:
«Բնական է՝ այդ 25 տարիների ընթացքը դյուրին չի եղել, և մեծ ջանքեր են պահանջվել ձեռքբերված անկախությունն ու պետականությունն ամրապնդելու և զարգացնելու համար։ Բայց այդ դժվարությունները մեզ չեն հուսահատեցրել, մենք չենք վհատվել, այլ ընդհակառակը՝ պատվով հաղթահարել ենք դրանք և հասել այն նպատակներին ու բարձունքներին, ինչին ձգտել ենք։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով, սրտացավությամբ և նվիրվածությամբ մենք կարող ենք և պետք է ապահովենք մեր երկրի զարգացումն ու վերելքը»,-ասել է Ա․ Հարությունյանը։
Նմանատիպ նյութեր
8366 դիտում
14:15 20-09-2017
Արմեն Հարությունյանի հրամաններով հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների և պարգևների. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2768 դիտում
18:54 02-06-2022
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2036 դիտում
21:18 11-04-2016
Ըստ հաղորդման՝ Ավան և Նոր Նորք բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողներն անցել են պաշտոնեական լիազորությունները
Այս բաժնից
1210 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1009 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ