Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել շուրջ 200 թուրք դիվանագետներ
                        Վերջին 1 տարվա ընթացքում դիվանագիտական անձնագրերով Թուրքիայի մոտ 200 քաղաքացիներ Գերմանիայի իշխանություններից քաղաքական ապաստան են ստացել։ Այդ մասին հայտնում է DPA-ն՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։
Գործակալությունը պարզաբանում է, որ հայտերը սկսվել են ուղարկվել ԱԳՆ այն բանից հետո, երբ նախորդ տարվա հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կատարվեց և տասնյակ հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ դիվանագետներ, ձերբակալվեցին։
Անկարայի համոզմամբ՝ հեղաշրջման կազմակերպիչներից շատերը թաքնվում են հենց Գերմանիայում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

