211652_close_icon

Թուրք ծովակալն ապաստան է խնդրել ԱՄՆ-ի իշխանություններից

views-count2571 դիտում article-date 13:01 10-08-2016
Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովակալ Զեքի Ուգուրլուն, ում թուրքական իշխանությունները նույնպես մեղադրում են երկրում պետական հեղաշրջման փորձին մանսակցություն ունենալու մեջ, ԱՄՆ-ից ապաստան է խնդրել, հաղորդում է Anadolu գործակալությունը։ Ներկա պահին նա գտնվում է ամերիկյան Վիրջինիա նահանգում։ Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձի գործով, այդ երկրի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքով, կա 16 հազար ձերբակալված։ Հուլիսի 20-ից Թուրքիայի ողջ տարածքում եռամսյա արտակարգ դրության ռեժիմ է գործում։

Նմանատիպ նյութեր