211652_close_icon

35 թուրք դիվանագետներ Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել

views-count4799 դիտում article-date 15:44 22-10-2016
Գերմանիայի՝ փախստականների ու տեղահանվածների հարցերով դաշնային վարչություն է դիմել Թուրքիայի 35 քաղաքացի՝ խնդրելով ապաստան տրամադրել իրենց։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։ Գերմանիայի ՆԳ նախարարի խորհրդական Գյունտեր Կրինգեի խոսքով՝ դիմում ներկայացրածների մեծ մասը դիվանագիտական տեսչությունների աշխատակիցներն են՝ իրենց ընտանիքներով։ «Բոլոր դիմողներին մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են Գերմանիայի դատական մարմիններն ու դատախազությունը։ Որոշումները կկայացվեն՝ համաձայն 1957 թվականին Թուրքիայի և Գերմանիայի միջև ստորագրված համաձայնագրի»,-հավելել է Կրինգսը։ 2 շաբաթ առաջ գերմանական Süddeutsche պարբերականը, ինչպես նաև WDR և NDR հեռուստաալիքները ևս տեղեկացրել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիվ 1 հակառակորդ համարվող, FETO կազմակերպության ղեկավար, իսլամի քարոզիչ,ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող 8 դիվանագետներ դիմել են գերմանական իշխանություններին՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։

Նմանատիպ նյութեր