211652_close_icon
views-count3698 դիտում article-date 16:54 09-03-2017

Թուրք դիվանագետները ապաստան են խնդրել Շվեյցիարիայի իշխանություններից

Թուրքիայից Շվեյցարիա են փախել թուրք դիվանագետներ, որտեղ էլ տեղի իշխանություններից քաղաքական ապաստան են խնդրել։ Այդ մասին հայտնում է ria.ru-ն; Վերջիններիս ճշգրիտ թիվը չի նշվում։ Երկու երկրների իշխանությունները ևս՝ դեռ պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել։ Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ արվեց, ինչը, սակայն, ճնշվեց իշխանությունների կողմից։ Տեղի ունեցածից հետո Թուրքիայից մի քանի հարյուր զինվորական ու դիվանագետ է փախել Գերմանիա, որտեղ և խնդրել է ապաստան տրամադրել։

Նմանատիպ նյութեր