3511 դիտում
09:36 19-09-2017
Ինդոնեզիայում կանխել են նախագահի դեմ նախապատրաստված մահափորձը
Ինդոնեզիայի ոստիկանությունը կանխել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի դեմ նախապատրաստված մահափորձը, ինչի առնչությամբ ձերբակալվել է 1 տղամարդ։ Այդ մասին հայտնում է Strait Times թերթը։
Ձերբակալության պահին, ըստ թերթի տվյալների, 31-ամյա տղամարդու մոտ եղել է 5 «Մոլոտովի կոկտեյլ»։
Իրավապահները վերջինիս ձերբակալել են երկրի Արևմտյան Յավա նահանգի Չիրեբոն քաղաքի Փենգունգ օդանավակայանում, որտեղ մշակութային փառատոնին մասնակցելու համար ժամանել էր նախագահ Վիդոդոն։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը տեղի «Ջեմաա Անշարութ Դաուլա» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Խմբավորումը սերտ կապեր ունի նաև «Իսլամական պետություն» ահաբեկչկան խմբավորման հետ։
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բացի «Մոլոտովի կոկտեյլներից», տղամարդու մոտից առգրավվել են ատրճանակ և երկտող՝ ահաբեկչական բովանդակությամբ։
Նմանատիպ նյութեր
3364 դիտում
23:16 18-11-2019
Իրանում կանխել են այդ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեիի ներկայացուցչի դեմ մահափորձը
2183 դիտում
13:47 13-04-2022
ԱԺ նախագահի դեմ մահափորձը մինչև օրս բացահայտված չէ. բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց տերերին. Փաշինյան
3513 դիտում
12:37 17-02-2014
Այսօր «Ստալին-Ռուզվելտ-Չերչիլ» եռյակի դեմ մահափորձը կանխած հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
724 դիտում
20:28 11-05-2024
Միշուստինը Պետդումայի հաստատմանն է ներկայացրել ՌԴ նոր կառավարության կազմը
574 դիտում
15:52 11-05-2024
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ
580 դիտում
15:11 11-05-2024
Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի