211652_close_icon

Հայաստանի խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կստեղծվեն

views-count3627 դիտում article-date 16:55 18-09-2017
Հայաստանի խոշոր զորամասերում առաջիկայում «Թումո» կենտրոններ կստեղծվեն: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարի խոսքով՝ նպատակն է հասնել նրան, որպեսզի զինվորական ծառայությունն ավարտող երիտասարդները համակարգային գիտելիքների առումով գոնե անտառաճանաչ չլինեն, իսկ նրանք, ովքեր ունեն համապատասխան ջիղ և կարողություններ, բանակում ստացած համակարգչային գիտելիքներով կարողանան գոնե էլեմենտար ծրագրավորում իրականացնել և դրանով վաստակել իրենց օրվա հացը զինվորական ծառայությունից հետո։ Նախարարը հավելել է, որ «Թումո» կենտրոնի հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն։

Նմանատիպ նյութեր