211652_close_icon

Գեղարքունիքում հաշմանդամություն ունեցողների համար վերականգնողական կենտրոններ կստեղծվեն

views-count1342 դիտում article-date 22:34 21-02-2015
Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում-քննարկում` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում: Ծրագրով նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար լրացուցիչ վերականգնողական կենտրոններ ստեղծել մարզի տարբեր տարածաշրջաններում: Վերականգնողական կենտրոնների քանակը կախված կլինի միջոցների ներդրման հնարավորություններից: Ծրագրի շրջանակներում արդեն 485 անձ մասնակցել է կյանքի հմտության եւ աշխատանքի պատրաստվածության դասընթացներին: Նույն դասընթացը կազմակերպվել է տեսողական խնդիրներ ունեցող 50 հաշմանդամի համար:

Նմանատիպ նյութեր