Հենրիխ Մխիթարյան. Նշանակություն չունի, թե ինչ հաշվով ենք հաղթում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/17/1077593/]հաղթանակին[/url] (4:0):
«Ծանր և բարդ հանդիպում էր: Չէինք կարծում, որ խաղը կավարտվի 4:0 հաշվով, սակայն «Էվերթոնը» պաշտպանական գոտում տարածություններ էր թողնում:
Մենք հաղթանակի ծարավ էինք: Ոչ-ոքիի մասին թիմը չէր էլ մտածում: Հասկանում էինք, որ ազատ գոտիներ կունենայինք և սպասում էինք մեր հնարավորություններին:
Քանի դեռ մեր թիմը հաղթում է, նշանակություն չունի, թե ինչ հաշվով է դա լինում՝ 1:0, 3:0, 4:0 կամ 2:1», ասել է Մխիթարյանը»: