Հենրիխ Մխիթարյան. Մենք հաղթում ու պարտվում ենք միասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք հաղթում ու պարտվում ենք միասին: Ես խիստ հիասթափված եմ, որ բաց թողեցի Դանիայի հավաքականի հետ երեկվա [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/05/94643/]խաղը[/url], սակայն կցանկանայի շնորհակալություն հայտնել թիմին` կատարած ծանր աշխատանքի համար:
Ես շարունակում եմ ապաքինվել, սակայն վստահ չեմ, որ այս հանգստյան օրերին կայանալիք դերբիին («Մանչեսթեր Սիթիի» հետ) պատրաստ կլինեմ:
Ես տրամադրված եմ, ինչպես` երբևիցե և մտադիր եմ ամբողջ եռանդս ներդնել վերադառնալուց հետո և ավելի ուժեղ լինել: Ես հավատարիմ եմ նրան, ինչն ամենաշատն եմ սիրում` ֆուտբոլին:
Շնորհակալ եմ ջերմ աջակցության համար», գրել է Մխիթարյանը: