Մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը. ՈՒՂԻՂ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:
Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:
Համաժողովը փակվելու է սեպտեմբերի 20-ը: