Նյու Յորքում տեղի է ունեցել Լավրովի ու Թիլլերսոնի հանդիպումը. քննարկվել են Սիրիայի և Ուկրաինայի հակամարտությունները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության, ինչպես նաև մինսկյան համաձայնագրերի իրագործման հարցում փոխգործակցելու հեռանկարները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է Ria Novosti-ն։
«Նյու Յորքում կայացել է արտգործնախարար Լավրովի և պետքարտուղար Թիլլերսոնի հանդիպումը։ Կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի հարցում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում այլ ճգնաժամային իրավիճակնեում փոխգործակցելու հեռանկարները։ Քննարկվել է նաև Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերի իրագործումը»,-ասել է Զախարովան։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, հանդիպումը կազմակերպվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և կրել է ոչ պաշտոնական բնույթ։