211652_close_icon
views-count4655 դիտում article-date 19:22 17-09-2017

Պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ այցելել են Հայկ Կյուրեղյանին

Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 14-ին հերթական՝ չհայտարարված այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն ի թիվս ազատությունից զրկված այլ անձանց հանդիպել և առանձնազրույց են ունեցել նաև հացադուլ հայտարարած Հայկ Կյուրեղյանի հետ: Այցիարդյունքների, այդ թվում՝ Հայկ Կյուրեղյանի առողջական վիճակի առնչությամբ արդեն իսկ գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն:

Նմանատիպ նյութեր