11120 դիտում
23:40 16-09-2017
ՔԿ նախագահը մասնակցել է Մարտունու քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Շենքի բացմանը ներկա է գտնվել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը։
ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
Մարտունու քննչական բաժինը նախկինում չի ունեցել առանձին մասնաշենք, և շենքային պայմանները բարելավելու համար ՀՀ կառավարությունը 2017 թվականին ՀՀ ՔԿ դեպարտամենտին անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է 328 քմ շենքային տարածք՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գ.Նժդեհ 3 հասցեում: Այն ամբողջությամբ վերանորոգվել է՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարի միջոցով. նախատեսվել և ծախսվել է 11.226.429 դրամ:
Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 13 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման և ճանաչման սենյակներ՝ համապատասխան կահավորմամբ:
Աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալով, մեկ քննիչ դրամական խրախուսմամբ՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով։
Քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կազմակերպել քննչական գործողությունների իրականացումը:
2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են նաև Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:
Նմանատիպ նյութեր
7692 դիտում
18:30 06-06-2017
Աղվան Հովսեփյանը մասնակցել է Մասիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
25783 դիտում
00:11 09-06-2017
Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է Մասիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
19756 դիտում
15:51 24-07-2017
Աղվան Հովսեփյանը մասնակցել է Վարդենիսի քննչական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
463 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
886 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
775 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը