Հանցագործությունները կարող են ազդել Հայաստանի իմիջի վրա, եթե մնան չբացահայտված. ՀՀ ոստիկանության շտաբի պետը՝ վերջին դեպքերի մասին. Tert.am
Երևանում վերջերս տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների, հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, հասարակության մտահոգության և այլ հարցերի շուրջ [url=http://www.tert.am/am/news/2017/09/16/Hovhannes-kocharyan/2485126]Tert.am[/url]-ը զրուցեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանի հետ:
[b]-Պարոն Քոչարյան, Դատախազության ներկայացրած հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծության համաձայն՝ Հայաստանում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում, սակայն հասարակության արձագանքն այլ է՝ վենդետայի դեպքերն ավելացել են, օրը ցերեկով սպանություններ են տեղի ունենում: Ինչի՞ հետևանք է սա:
[/b]
-Իմ գնահատմամբ այդ տպավորությունը զգացմունքային գնահատման արդյունք է: Այն, ինչ ներկայացրել է Դատախազությունը, դրանք քրեական վիճակագրության տվյալներն են, իսկ մամուլի հրապարկումներից հետո հանրային արձագանքը բնականաբար պիտի զգացմունքային լինի: Տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը դուրս է եկել իրավապահ մարմինների վերահսկողությունից և հասարակությունը տագնապի զգացողություն է ապրում: Բայց նման դեպքերը կարող են մտահոգության առիթ դառնալ միայն այն ժամանակ, երբ երկրում փոխում են հանցավորության վիճակը և՛ քանակական, և՛ որակական իմաստով: Պաշտոնական տվյալներով հակառակն է՝ առանձնապես ծանր հանցագործությունների նվազում և բացահայտման ցուցանիշների աճ կա: Սպանությունների գծով բացահայտումը այս պահի դրությամբ 70,3% է:
[b]-Վերջերս կրակոցների մի շարք դեպքեր գրանցվեցին՝ Շամիրամի դեպքը, ինչի հետևանքով չորս մարդ սպանվեց,մի քանի օր առաջ Էջմիածնում կրակոցներ հնչեցին, ինչի հետևանքով երկու զոհ եղավ, սեպտեմբերի 14-ին Վերնիսաժում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվեց, ասացիք՝ իրավիճակը վերահսկելի է, այլապես ինչի՞ մասին են խոսում այս դեպքերը, և արդյոք սա արտառոց չէ՞:
[/b]
- Ցավոք, քողարկվող, մանրամասն պլանավորած հանցագործությունները, նախապատրաստվող հանցագործությունները միշտ չէ, որ հաջողվում է կանխել: Դա քրեաբաններին հայտնի օրինաչափություն է և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հայտնի է, թե ինչ ահաբեկչություններ են տեղի ունենում Եվրոպայում, ամենազարգացած երկրներում անգամ չի հաջողվում դրանք կանխել: Մեր հասարակությանը հորդորում եմ կենտրոնանալ իրավապահների աշխատանքի արդյունքի վրա: Ես էլ ավելի կմտահոգվեի, եթե նման արարք կատարած անձինք մնային անպատիժ, հնարավորություն ունենային խուսափել քրեական պատասխանատվությունից և գործերը մնային չբացահայտված: Դա կլիներ իրոք շատ մտահոգիչ, բայց եթե նայում ենք բացահայտումների ցուցանիշը, ապա դրանք բավականին հաջող են: Այսինքն, նման հանցավոր արարքներ կատարած անձինք վաղ, թե ուշ կանգնում են դատարանի առաջ: Այս վերջին՝ Վերնիսաժի դեպքի ենթադրյալ մեղադրվողներին պարզելը լուրջ օպերատիվ աշխատանքի արդյունքն էր: Աշխատանքները տարվում են, ամեն դեպքում, պետք է նայել՝ հաջողվո՞ւմ է դրանք բացահայտել, թե՞ ոչ, հաջողվո՞ւմ է մեղադրվողներին կանգնեցնել դատարանի առաջ, թե՞ ոչ: Եթե այս կոնտեքստում նայենք, կտեսնենք, որ իրավիճակը վատ չէ, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/09/16/Hovhannes-kocharyan/2485126]կայքում[/url]։