Գորիսեցիների կարծիքի վրա որևէ մեկը չի կարող ազդել. Առուշ Առուշանյանը՝ Սյունիքում Ոստիկանության գործողությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա նշեց, որ քվեարկել է հանուն արդար և ուժեղ Հայաստանի, Tert.am-ի:
Առուշ Առուշանյանը չցանկացավ մեկնաբանել Սյունիքում ոստիկանության գործողությունները, նշելով, որ գորիսեցիների կարծիքի վրա որևէ մեկը չի կարող ազդել և նրանք ընտրելու են այն, ինչը ճիշտ են համարում:
Առուշ Առուշանյանի խոսքով՝ մարդիկ գիտակցում են, որ հանուն վաղվա օրվա պետք է սատարեն այն ուժին, որն ունի ուժ և փորձ։
Գորիսի քաղաքապետը հավելեց, որ վաղվա Հայաստանը լինելու է ուժեղ ու արդար, և պետք է տնտեսության մեջ լուրջ քայլեր ձեռնարկվեն, որ կյանքի որակն ավելի լավ լինի: