211652_close_icon

Ադրբեջանն ուժի ցուցադրմամբ հիշեցնում է ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով․ Աբրահամյան

views-count862 դիտում article-date 09:36 07-11-2025
Մինչ ՀՀ կառավարիչը քայլեր է ձեռնարկում զինուժը կրճատելու, այն 5-րդական կառույց հռչակելու, իսկ զինծառայողներին հերոսից շարքային աշխատակցի վերածելու, Ադրբեջանը «հաստատված խաղաղության» պայմաններում հաղթանակի զորահանդես է անցկացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի դեպ, զորահանդեսի նախապատրաստական կադրերը ցույց են տալիս, որ մասնակից տեխնիկայի, սպառազինության մի մասը գնվել է 44-օրյա պատերազմից հետո, իսկ դրանք վաճառողների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է:

Անշուշտ ուժի ցուցադրման և դրան ուղեկցող քարոզչության հիմնական թիրախը շարունակում է մնալ Հայաստանը, որով Ադրբեջանը ոչ միայն «ցավեցնում» է հայ ժողովրդին, այլ հիշեցնում ՀՀ իշխանությանը, որ խաղաղություն հաստատվում և պահպանվում է ուժեղ բանակի առկայության և ուժի դիրքերից հանդես գալու միջոցով»։

Նմանատիպ նյութեր