Օդեսայի մանկական ճամբարներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհեր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օդեսայում գտնվող «Վիկտորյա» մանկական ճամբարում այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 3 երեխա է զոհվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Օդեսայի ոստիկանության պետի տեղակալ Ռուսլան Ֆորոստյակը, գրում է «Корреспондент» թերթը։
«Նախնական տվյալների համաձայն՝ 3 երեխա է զոհվել»,-գրել է փոխոստիկանապետը։
Ճամբարում եղել է 150, իսկ այրվող շենքում 42 երեխա։ Այրվածքներ ստացածներին տեղափոխել են հիվանդանոցներ, 3 երեխա անհետ կորած է համարվում։