211652_close_icon

ԵԼՔ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը մերժվելու է. Վահրամ Բաղդասարյան

views-count7399 դիտում article-date 17:06 15-09-2017
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը: Նրա գնահատմամբ՝ «ԵԼՔ»-ը համոզված է, որ այն մերժվելու է։ «Իրենք իսկ համոզված են, որ սա մերժված նախագիծ է»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: ՆաՎերջինս կարծում է, որ «ԵԼՔ»-ի ներկայացրած հիմնավորումը փաստարկված չէ։ Հիշեցնենք, որ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել, ինչպես նաև առաջարկում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի ԵԱՏՄ-ից ստացած օգուտներն ու կորուստները:

Նմանատիպ նյութեր