Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 20 մարդ է վիրավորվել
Լոնդոնի Parsons Green մետրոյի կայարանում գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` բժիշկները պայթյունի վայրից այրվածքներ ստացած մարդկանց տեղափոխում են հիվանդանոցներ:
Բժիշկներից բացի մետրոյի կայարան են ժամանել ոստիկաններն ու հրշեջները: