Լոնդոնի Parsons Green կայարանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մի քանի ուղևորներ այրվածքներ են ստացել: Այդ մասին գրում է РИА Новости-ին:
Բրիտանիայի մայրաքաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ դեպքի հանգամանքներն ուսումնասիրվում են իրավապահ մարմինների կողմից:
Ականատեսներից մեկը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ պայթյունը և դրան հաջորդած բռնկումը տեղի են ունեցել սպիտակ դույլում, որը դրված է եղել գնացքի վագոնում:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ փրկարարներն ու շտապօգնությունը:
Նշենք, որ մետրոյում հիմնականում եղել են աշխատանքի գնացող մարդիկ: