211652_close_icon

Շիրակի մարզպետը բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 13 շենքի բնակիչներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

views-count4238 դիտում article-date 15:15 15-09-2017
Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը: 43 միլիոն 940 հազար դրամ ու Արթիկի փլուզված շենքի ընտանիքների խնդիրը կլուծվի: Սեպտեմբերի 15-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը բնակարանների գնման վկայագրեր հանձնեց շենքի 12 ընտանիքներին: «Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տոնել»,- վկայագրերի հանձման ժամանակ ասաց Շիրակի մարզպետը: Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է եռամսյակի ընթացքում համանման գործարքների միջինացված արժեքն հաշվի առնելով, այնպես որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին: 5 հատ մեկ սենյականոց, 3 հատ` երկու և 4 հատ 3 սենյականոց բնակարանի գնման վկայագիր հանձնվեց, որոնց արժեքը համապատասխանաբար կազմում է` 3մլն 42հազար, 3մլն 718հազար և 4մլն 394 հազար դրամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր