Լոնդոնի Սաութենդ օդանավակայանից ոչ հեռու քիչ առաջ պայթյուն է հնչել։ Այդ մասին հայտնել է daily Mail-ը։
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է անգարում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել մի քանի հրշեջ-փրկարարական հաշվարկներ։ Թերթի տվյալներով՝ առայժմ զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։
Օդանավակայանն այս պահին աշխատում է ըստ գրաֆիկի։