42582 դիտում
19:38 02-08-2016
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Երազը, վերջինը կողաշրջվելով՝ հայտնվել է ձորակում. վիրավորներին օգնողների մեջ է եղել նաև տուժածի փեսան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, բախվել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, Սուրիկ Աստղիկյանի վարած Երազ մակնիշի 11 ՕԼ 325 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Արմեն Ենոքյանի վարած Mercedes մակնիշի 57 MԼ 557 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Երազը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ապառաժ քարերի և կողաշրջվել:
Վթարի հետևանքով Երազի վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի վայրի հարևանությամբ գործող Գեղամա հանգստատանը հանգստացող քաղաքացիները:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենան մեծ դժվարությամբ դարձի բերեցին քաղաքացիները, որոնց մեջ մեծ մաս էին կազմում Հացառատ թաղամասի բնակիչները:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Թորգոմ Չանդոյանի կողմից, ով դեպքի վայրում ղեկավարում է քննչական աշխատանքները, նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից վիրավորներին օգնելու մեջ է եղել նաև վարորդի փեսան, ով նաև իր ընկերների հետ կատարել է մեքենան դարձի բերելու և այն քարշակի վրա բարձրացնելու աշխատանքները:
Օպերատիվ ժամանել է նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վարդան Ղազարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+