211652_close_icon
views-count4486 դիտում article-date 19:06 14-09-2017

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բորիս Մինցի անվան ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բորիս Մինցի անվան գլոբալ խնդիրների ռազմավարական լուծումների ինստիտուտի միջազգային խորհրդի անդամներին, ովքեր այսօր Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործընկերների հետ միասին կազմակերպել են «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանը: Հանրապետության Նախագահը նստաշրջանին ուղերձ է հղել: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստան ժամանած առաջատար փորձագետներին և պրոֆեսորներին, անվանի քաղաքական գործիչներին և բարերարներին, ովքեր մտահոգված են արդի գլոբալ խնդիրներով ու մարտահրավերներով և պատրաստ են ներդնել իրենց մեծ փորձն ու գիտելիքները՝ միավորելով ջանքերը արդյունավետ խորհրդատվությունների և ճիշտ լուծումներ գտնելու համար: Նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել Բորիս Մինցի անվան ինստիտուտի գործունեությունը, և խորհրդի բոլոր անդամների նվիրվածությունը կարևոր այդ գործին՝ ընդգծելով, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես խորհրդի ու փորձառու մարդկանց առաջարկությունների կարիքն ունեն, և այդ առումով Հայաստանը բաց է ու պատրաստակամ երկխոսության համար: Շնորհակալություն հայտնելով Հանրապետության Նախագահին ընդունելության համար՝ Բորիս Մինցը և հանդիպման մյուս մասնակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Երևանում կայացած նստաշրջանը բավականին հետաքրքիր և արդյունավետ է անցել՝ հնարավորություն ընձեռելով լսելու նաև հայկական կողմից տարբեր փորձագետների, ակադեմիական ոլորտի աշխատակիցների ու պրոֆեսորների, ինչպես նաև պետական կառույցների աշխատակիցների կարծիքներն ու պատկերացումները երկրի զարգացման հեռանկարի և ռազմավարական ուղղությունների վերաբերյալ: Հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրերին հակիրճ ներկայացրել է անկախությունից ի վեր Հայաստանի անցած ուղին, զարգացման ընթացքը՝ ժողովրդավարության, կայացած քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության վրա հիմնված պետություն կառուցելու ուղղությամբ ջանքերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր