Փրկարարները բացել են փակ դռները
Սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Եղվարդ, Չարենցավան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: