211652_close_icon

Թրամփն արգելել է միկրոսխեմաներ արտադրող ընկերությունը վաճառել Չինաստանին

views-count3808 դիտում article-date 12:05 14-09-2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է ամերիկյան Lattice Semiconductor Corporation ընկերության վաճառքը։ Ընկերությունը մասնագիտացած է միկրոսխեմաներ արտադրելու վրա։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ընկերությունը պետք է վաճառվեր Չինաստանի China Venture Capital Fund Corporation Limited պետական կորպորացիային։ Թրամփի խոսքով՝ ամերիկյան ընկերության վաճառքը ռիսկեր է պարունակում և կարող է վնասել ԱՄՆ-ի ազգային շահերին։ Իր հերթին, Սպիտակ Տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը նշել է, որ ռիսկերը կապված են այն բանի հետ, որ ամերիկյան կողմը սեփական ինտելեկտուալ օբյեկտները փոխանցում է օտարերկրացիներին, ինչն էլ անընդունելի է։

Նմանատիպ նյութեր