5071 դիտում
10:43 14-09-2017
Եթե նրանք պատրաստ են լվանալ իրենց ուղեղները, թող կուլ տան այդ խայծերը. մե՞նք ինչ կապ ունենք այդ ամենի հետ. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ինչպես հայտնի է, ստալինյան բռնաճնշումները դատապարտվել էին դեռևս 1956 թվականին` հենց կոմունիստների կողմից: Իհարկե, դատապարտումը հետևողական և խորքային չէր, բայց դեռևս այն ժամանակ կարծես թե արձանագրվեց, որ միլիոնավոր անմեղ մարդկանց գնդակահարելն ու «Գուլագ» ուղարկելը այնքան էլ ճիշտ քաղաքականություն չէր: Իհարկե, կային և գուցե հիմա էլ կան անդրդվելի ստալինիստներ, որոնք վստահ են, որ միլիոնավոր մարդկանց արյունն այն գինն էր, որը վճարվում էր խորհրդային երկրի տնտեսական և ռազմական հզորացման դիմաց: Համենայնդեպս, ոչ 1956-1964 թվականներին, ոչ էլ 1985-ից մինչև վերջերս որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կոմունիստական բռնաճնշումների զոհերի մասին խոսելն իր մեջ «հակառուսական» բաղադրիչ է պարունակում:
Ի՞նչ «հակառուսական», եթե բոլշևիկների մարդակերությունից տուժել է նախևառաջ ռուս ժողովուրդը` թե՛ քանակապես և թե՛ որակապես, քանի որ ոչնչացվում էին առավել գործունյա գյուղացիները, առավել ինքնուրույն մտածող մտավորականները: Պուտինյան քարոզչությունն, այո, փորձում է շրջանցել բոլշևիկյան անցյալի արյունալի էջերը, արդարացնել տոտալիտար համակարգը, ձև անել, որ սահմռկեցուցիչ հանցագործությունները, որոնք կատարվել են 70 տարիների ընթացքում, իրականում Արևմուտքի և ընդհանրապես Ռուսաստանի թշնամիների հնարածն են: Ըստ այդ տրամաբանության` ահավոր տառապանքներ կրած մարդկանց (այդ թվում, կրկնեմ` ռուսների) հանդեպ անգամ պարզ, մարդկային կարեկցանքի նպատակն է Ռուսաստանի թուլացումը: Ժամանակակից Ռուսաստանի ղեկավարությունը, այսպես ասած, «իր վրա է վերցնում» ստալինյան տոտալիտարիզմի հասցեին ցանկացած թթու խոսք:
Բայց այդ ամենը Ռուսաստանի քաղաքացիների խնդիրն է` եթե նրանք պատրաստ են, որ այդ ձևով լվանան իրենց ուղեղները, թող կուլ տան այդ խայծերը: Մե՞նք ինչ կապ ունենք այդ ամենի հետ: Մենք կարծում ենք, թե Կրեմլում կնեղանան, որ Երևանում անցկացվում է ցուցահանդես, որի ժամանակ ոգեկոչվում է բոլշևիկյան բռնաճնշումների զոհերի հիշատակը: Հետաքրքիր է՝ Ռուսաստանի դեսպանատնի՞ց են զանգել և արգելել, թե՞ մերոնք են գլխի ընկել, որ դա կարող է առաջացնել Մոսկվայի դժգոհությունը, ինչպես որ դա եղավ փողոցների վերանվանման մասին քննարկման դեպքում: Բայց հայաստանյան գործընթացները կարգավորող դրսի «կոմիսարներին» կարելի է, երևի, բացատրել, որ մեր խնդիրը հայերն են, ազգությամբ հայ գործիչները, որոնք դարձել էին մարդակեր համակարգի պտուտակը:
... Իսկ ընդհանրապես, 21-րդ դարի երկրորդ տասնամյակում ցուցահանդես արգելելը բավականին համահունչ է 20-դարում մեր անցած 70 տարվա ուղուն»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը