211652_close_icon
views-count1931 դիտում article-date 15:20 26-04-2021

Կարող ենք փաստել՝ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ինչ կապ ունի պարոն Փարամազյանը այդ ամենի հետ, հասկանալի չի․ փաստաբանը՝ Քաջարանի քաղաքապետին ՔԿ հրավիրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Լրագրողների հետ զրույցում Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ սա անցած տարվա գործի շարունակությունն է, նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Tert.am-ը։

Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդուն առևանգելը):

«Ըստ նոր մեղադրանքի՝ այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանը իբր կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում։ Քանի որ մենք հիմա քրեական գործի որոշ նյութերին ծանոթ ենք, կարող ենք փաստել, որ առհասարակ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ինչ կապ ունի պարոն Փարամազյանը այդ ամենի հետ, մեզ հասկանալի չէ՝ ոչ դեկտեմբերին, ոչ հիմա»,–ասաց նա։

Երվանդ Վարոսյանը նկատեց, որ դեկտեմբերին Փարամազյանին մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Հիմա էլ Ագարակում և Մեղրիում դեպքեր են տեղի ունեցել, սյունեցիները ողջունել են վարչապետին և, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են պարոն Փարամազյանին, հիմա էլ նոր մեղադրանք են առաջադրել, որը էլի կապված է նոր դեպքի հետ»,ասաց նա։

Փաստաբանը ակնհայտ համարեց, որ նման գործերը ուղղորդվում են մեկ կետից, կա միայն քաղաքական ուղղվածություն։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր