211652_close_icon
views-count3220 դիտում article-date 21:35 13-09-2017

ֆրանսահայ մաթեմատիկոս, հայագետ պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանն հյուրընկալվել է Սփյուռքի նախարարությունում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ Արմեն Մութաֆյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայտնի հայագետ պատմաբանի հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը: Քննարկվեցին «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նպատակներին, թեմատիկ ուղղություններին և սպասվող արդյունքներին վերաբերող հարցեր: Հայտնի հայագետը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Երուսաղեմում թանգարան հիմնելու իր ծրագրերը, անդրադարձավ Սուրբ Երկրում հայոց ներկայության պատմական արմատներին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հաստատմանը եւ ուխտագնացությանը դեպի Տերունական վայրեր։

Նմանատիպ նյութեր