Եթե նա ցանկանա, ապա կլինի. ՀՀԿ-ականը Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը ցանկության պարագայում 2018 թ.-ին կարող է լինել ՀՀ վարչապետ:
«Եթե նա ցանկանա, ապա կլինի», - նշել է վերջինս։
Միևնույն ժամանակ նա չի շտապել նշել, թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել 2018թ.-ի ապրիլից հետո, երբ լրանան Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը:
«ՀՀԿ-ն՝ որպես իշխող քաղաքական ուժ, իր որոշումը կկայացնի այն ժամանակ, երբ ավարտվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները», - հավելել է պատգամավորը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]