Apple-ը ներկայացրել է նոր iPhone 8-ը
ԱՄՆ Կալիֆոռնիայում անցկացվող Apple ընկերության նորույթների շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են iPhone 8 և iPhone 8 Plus, iPhone X նոր սմարթֆոնները:
Նշվում է, որ սա սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ապակին է, որը կայուն է փոշու և ջրի հանդեպ:
Շնորհանդեսի ժամանակ ասվել է, որ iPhone 8-ը և iPhone 8 Plus-ը հագեցած են 4.7 և 5.5 դյույմանոց դիսփլեյներով համապատասխանաբար:
Սմարթֆոնը ներկայացվել է 3 գույներով՝ արծաթագույն, ոսկեգույն և մոխրագույն։ Մետաղի փոխարեն ապակի է, իսկ ընդհանուր դիզայնը նույնն է մնացել։