1585 դիտում
12:27 22-08-2014
Apple-ի շուկայական կապիտալացումը նոր iPhone-ի շնորհանդեսի ակնկալման ֆոնին գերազանցել է 600 միլիարդ դոլարը
Lenta.ru-ն հաղորդում է, որ Apple ընկերության շուկայական կապիտալացումը նոր iPhone-ի շնորհանդեսի ակնկալման ֆոնին գերազանցել է 600 միլիարդ դոլարը: Այս մասին վկայում են Nasdaq բորսայի տվյալները:
Երեկվա տվյալներով՝ ընկերության բաժնետոմսն արժեցել է 100.58 դոլար, իսկ կապիտալացումը գնահատվել է 602.74 միլիարդ դոլար: Դրա նախօրեին Apple-ի արժեթուղթն աճել էր մինչև 101.09 դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է, որը գերազանցել է անգամ 2012 թվականի սեպտեմբերին գրանցված նախորդ ռեկորդը՝ 100.71 դոլար: Apple-ի բաժնետոմսերի գնի աճի վրա ազդել են հաշվետու վերջին եռամսյակի հաջող արդյունքները:
Ապրիլ-հունիս ամիսներին Apple-ի հասույթն աճել է 6 տոկոսով՝ մինչև 37.4 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթն աճել է 12 տոկոսով՝ մինչև 7.75 միլիարդ դոլար: Apple-ի արժեթղթերն աճում են նաև նոր արտադրատեսակների ակնկալվող շնորհանդեսի ֆոնին: Խոսքը գնում է ավելի խոշոր էկրանով և «խելացի ժամացույցով» iPhone-ի երկու նոր մոդելների մասին:
Տարեսկզբից Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան մեկ քառորդ անգամ: Շուկայական կապիտալացումը Apple-ին հնարավորություն են տալիս՝ պահպանելու աշխարհի խոշորագույն ընկերության կոչումը: Ամենամոտ մրցակից, նավթային Exxon Mobil ընկերությունը գնահատվում է 425.2 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
2909 դիտում
22:00 09-09-2015
Apple-ը ներկայացրել է iPhone 6s և iPhone 6s Plus նոր սմարթֆոնները
3447 դիտում
17:10 06-09-2017
Ուկրաինայի պետական պարտքը գերազանցել է 76 միլիարդ դոլարը
5389 դիտում
23:20 03-12-2015
Apple-ը 2016թ-ի սկզբին նոր iPhone կթողարկի
Այս բաժնից
823 դիտում
18:46 23-11-2024
Թրամփը կարող է որոշում ընդունել ԱՄՆ-ի զnրքերը Սիրիայից դուրս բերելու մասին․ Հաքան Ֆիդան
931 դիտում
17:34 23-11-2024
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները ահազանգում են «պուտինացման» վտանգի մասին
979 դիտում
17:20 23-11-2024
Ուկրաինան վերահսկում է Կուրսկում գրաված տարածքի 60 տոկոսը. Reuters