86589 դիտում
21:05 11-09-2017
Պարզվում է` Հայաստան ներկրվող էլեկտրոմոբիլների համար մաքսազերծումը անօրինական է. այլ երկրներում նման բան չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 8-ից Երևանի Մերգելյան ինստիտուտի տարածքում գործող « Armenia Expo 2017» ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվում են նաև 2 Nissan Leaf մակնիշի էլեկտրոմոբիլներ: 2011 թվականին Ճապոնիայում արտադրված և նույն թվականին Եվրոպայի լավագույն մեքենա ճանաչված, ամբողջովին էլեկտրական մեքենաների ծախսը 1 կմ-ի համար կազմում է 5-6 դրամ:
Մեքենաները չեն աղտոտում միջավայրը, սնուցվում են 220 Վոլտ հոսանքից՝ 4-5 ժամում, որով կարող են անցնել առավելագույնը 170 կմ ճանապարհ: Արժեքը կազմում է 6500 ԱՄՆ դոլար:
Սակայն կա մեկ խնդիր, որը այլ պետություններում արդեն լուծված է՝ ի տարբերություն Հայաստանի: Դա այն է, որ մեքենաները ներմուծելու համար մաքսազերծում են պահանջում, սակայն այլ պետություններում նման բան չկա, այն մաքսազերծելու համար չնչին գումարներ են անհրաժեշտ: Օրինակ` եթե Հայաստանը նույնպես վարվի հարևան Վրաստանի նման, մեքենայի արժեքը կկազմի ընդամենը 5000 ԱՄՆ դոլար:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հայկական բիզնես կենտրոնի (ABC.am) տնօրեն Արա Խաչատրյանը ասաց, որ մաքսակայանում մեքենան մաքսազերծել են այլ մեքենայի անվան տակ, որն արդեն իսկ օրենքի կոպիտ խախտում է: Ասաց, որ չնայած իրենց առարկություններին` այլ ճար չեն ունեցել մեքենան գրանցելու համար և գնացել են այդ քայլին:
Ըստ Խաչատրյանի, նման մեքենաները չեն մաքսազերծվում: Նա հույս հայտնեց, որ այսուհետ ներկրվող մյուս մեքենաների համար այլևս նման խնդիրներ չեն առաջանա և իշխանությունները համապատասխան օրինագիծ կմշակեն՝ այդ հարցին օրինաչափ լուծում տալու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6133 դիտում
12:43 12-01-2020
Մաքսատան կառուցման համար կտրել են մեր երազանքի ու մանկության ծառուղին. վայելեք ձեր մաքսազերծումը. Հայկ Բարսեղյան